Աղմաշենեբելի 35 հասցեում և նախկին թիվ 1 զինվորական ավանում կկառուցվեն բացօթյա մարզասարքերով մարզահրապարակներ։ Վարժասարքերի ձեռքբերման և տեղադրման տենդերը հայտարարված է, կապալառուն արդեն հայտնի է։
Մարզահրապարակների բարեկարգման և մարզագույքով հագեցման տենդերը հայտարարել է Ախալքալաքի քաղաքապետարանը։ Նախնական գումարը կազմում էր 90 000 լարի։ Տենդերը հայտարարվել էր հունիսի 22-ին, առաջարկներն ընդունվել են մինչև հունիսի 30-ը։ Այն շահել է Բաթումի ՍՊԸ «Թաթա» ընկերությունը՝ 65 965 լարիի չափով։
Էլեկտրոնային տենդերի տեղեկատվության համաձայն՝ տարածքները, որտեղ տեղադրվելու են վարժասարքեր, պատկանում են Ախալքալաքի մունիցիպալիտետին։ Մի մարզահրապարակը կտեղակայվի Աղմաշենեբելիի բազմահարկ շենքերի միջև, մյուսը՝ Գորոդոկում:
Նմանատիպ մարզահրապարակ Ախալքալաքի Խաս Բախչա այգում տեղակայվել էր անցյալ տարի՝ 2021 թվականին, վերջին վերանորոգման ժամանակ։
Կարդացեք նաև՝
«Խաս Բախչա»-ում բացօթյա վարժասարքերը տեղադրված են, մնում է դրանք հսկել