Ախալքալաքի Արդարադատության տան շենքի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին:
Արդարադատության տան շենքի երկրորդ հարկում շինարարական աշխատանքներն ավարտվել են, իսկ առաջին հարկում և դրսում մնացել են որոշ երեսպատման աշխատանքներ: Ինչպես նաև մնացել է բարեկարգել շենքի բակը:
Շինարարության աշխատողները տեղացիներ են, իսկ մասնագետները Թբիլիսիից են: Շենքն ապահովված է հրդեհային և անվտանգության ազդանշաններով, ջեռուցմամբ և օդափոխության հարմարությամբ:


«Instal» շինարարական ընկերության փոխտնօրեն Իրակլի Կուջաիձեի խոսքերով, 10 օրվա ընթացքում աշխատանքները կավարտվեն:
«Մեր պայմանագիրն ավարտվում է հոկտեմբերի 15-ին, բայց հույս ունեմ, որ 10 օր մեզ կավելացնեն: 3 օրը հավանաբար քիչ է, որ տարածքը չորանա, որ հետո ասֆալտապատենք: Մենք կավարտենք աշխատանքը, կավլենք այն և դուրս կգանք: Իսկ հետո կմտնի մեկ այլ ընկերություն, որը կմաքրի ամեն ինչ և կկահավորի », – ասաց Իրակլի Կուջաիձեն:
Արդարադատության տան շինարարությունը 2018 թ.-ի մայիսից շարունակել է «Instal» ընկերությունը: Փոխտնօրենի խոսքով հատկացվել էր մոտ 1 մլն լարի:

Արդարադատության տան կառուցումը երեք տարի ձգձգվում էր: Նախորդ ՍՊԸ «Պրիզմա» ընկերությունը, որը սկսել էր կառուցել շենքը, չկարողացավ ավարտել շինարարությունը և որակազրկվեց:
Ախալքալաքի Արդարադատության տունը սկսել են կառուցել 2016 թ.-ի մայիսին և պետք է հանձնվեր շահագործման 2016 թվականի հոկտեմբերի 16-ին:
Շուշան Շիրինյան
Նման նյութեր:
Այսօր՝ հունվարի 21-ին, «Ջավախք» հիմնադրամը սկսել է սնունդ բաժանել Ախալքալաք քաղաքի անապահով ընտանիքներին: Յոթ ընտանիք ստացել է սննդի փաթեթ: Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
21.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 21-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 371: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝…
21.01.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա մեծ քանակությամբ կարտոֆիլ, որը դեռևս չի վաճառվել, գնորդները դեռ քիչ են, չնայած, ըստ կարտոֆիլագործների, նկատվում է շարժ, մունիցիպալիտետում արդեն կարելի է տեսնել…
21.01.2021 | նորություններ
Ինչպես հայտնեցին Վրաստանի ճանապարհների վարչությունից Վրաստանում ներկա դրությամբ փակ ճանապարհներ չկան։
21.01.2021 | նորություններ
Այս շաբաթվա սկզբին՝ հունվարի 18-ին, ամանորյա տոներից հետո ուսումնակրթական գործընթացը վերսկսվեց: Ախալքալաք քաղաքում դպրոցները աշխատում են հեռավար, իսկ շրջանի գյուղերում՝ դպրոցներում, բացառությամբ Վաչիան գյուղի դպրոցի:…
20.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 20-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 353: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝…
20.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 19-ին, Ախալքալաքում կորոնավարակի մեկ նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 345: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում,…
19.01.2021 | Հասարակություն
Երեկ ձյան առատ տեղումներից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետի ներգյուղական ճանապարհները բաց են, բացի Թախչա գյուղից:
19.01.2021 | նորություններ