«Խաս Բախչա» զբոսայգում արդեն տեղադրվել են բացօթյա վարժասարքեր: Սակայն, որքա՞ն երկարատև կլինի երեխաների համար նախատեսված այս նոր ժամանցը՝ տեղացիների հասարակական ամեն ինչը փչացնելու սովորության համաձայն, մնում է հարցական: Ինչպե՞ս են տեղական իշխանությունները նպաստելու դրանց երկարակեցությանը:

тренажер

Մարզատարածքը գտնվում է Ախալքալաքի «Խաչ Բախչա» զբոսայգու անկյունային մասում և ծածկված է անձրևից պաշտպանող տանիքով: Մարզատարածքում կա 6 վարժասարք: Տեղի երեխաներն արդեն ուսումնասիրել են դրանք և մարզվել:

«Իհարկե, մեզ դա շատ է դուր գալիս: Մենք չենք ուզում, որ դրանք շարքից դուրս գան, ինչու՞ կոտրել: Մի՞թե մեզ համար վատ է, որ մարզասարքեր ունենանք», – ասում են երեխաները:

тренажер4

Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, զբոսայգում տեսախցիկներ և խուլիգաններից պաշտպանվելու այլ միջոցներ դեռ չեն նախատեսում, բայց դա անելը բարդ չէ:

«Մենք տեսախցիկներ կամ անվտանգության աշխատակից չենք նախատեսել, բայց դա դժվար չէ, դրան չնչին գումար է հարկավոր: Երբ վերանորոգումն ավարտվի, կտեսնենք, ինչ-որ բան անպայման պետք է արվի, որ վարժասարքերը չփչացնեն: Հակառակ դեպքում, իզուր ենք տեղադրել դրանք», – մեկնաբանեց նա:

тренажер2