Վրաստանում մինչև հուլիսի 8-ը կպահպանվի շոգ և առանց տեղումների եղանակ, – հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +28, +33 աստիճան։
Թբիլիսիում նույնպես կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի +29, +31 աստիճան: