Մարտի 26-ից մինչև մարտի 27-ի առավոտ Վրաստանում սպասվում է տեղումնառատ եղանակ։ Արևմտյան Վրաստանում տեղ-տեղ կդիտվի անձրև։ Երկրի բարձրադիր հատվածներում հնարավոր է ձյուն տեղա։ Ծովում 3-4 բալանոց փոթորիկը հավանական է։

Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, հեղեղումներ Արևմտյան Վրաստանի փոքր գետերում, սողանքների ակտիվացում լեռնային շրջաններում։

Առատ ձյան, բքի, տեսանելիության վատթարացման և ձնահոսքի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում երթևեկության սահմանափակում է հնարավոր։