Վրաստանում մինչև մարտի 4-ը կպահպանվի առանց տեղումների եղանակը։ Տեղ-տեղ կփչի արևելյան քամին։ Այս տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Երկրի արևմտյան մասում կպահպանվի տաք եղանակը։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան։
Գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +9, +11 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +10, +12 աստիճան։
Արեւելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +6, +8 աստիճան: