Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 27-ին Վրաստանում համեմատաբար պարզ ու տաք կլինի։ Դեկտեմբերի 28-ին կրկին սպասվում է քամու ուժգնացում, լեռնային և բարձրլեռնային շրջաններում տեղ-տեղ՝ առատ ձյան, մառախուղ և բուք։ Դեկտեմբերի 29-31-ը և Ամանորի առաջին օրը Վրաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ։

Գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 28-ին Թբիլիսիում սպասվում է անձրև և ուժեղ հյուսիսարևմտյան քամի, իսկ 29-31-ը և 2024 թվականի հունվարի 1-2-ն առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մինչև տարեվերջ ցերեկը կլինի +9, +11 աստիճան, իսկ Ամանորի օրերին կբարձրանա մինչև +13, +15 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոպլիստսկարա) դեկտեմբերի 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին տեղ-տեղ սպասվում է ձյուն, քամին կփչի արևմտյան ուղղությամբ, իսկ 30-31-ը և 2024-ի հունվարի 1-2-ը կրկին առանց տեղումների եղանակ։

Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) դեկտեմբերի 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին սպասվում է առատ ձյան, մառախուղ և բուք, իսկ 30-31-ին և հունվարի 1-2-ը կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ։