Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող Tbilisi Pride-ի երաժշտական փառատոնի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 17 անձի:
Հուլիսի 2-ին Թբիլիսիում նախատեսված է «Արժանապատվության շաբաթվա»՝ երաժշտության փառատոնի վերջին միջոցառումը։
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով բերման է ենթարկվել 17 մարդ, որը ենթադրում է ոստիկանի օրինական հրամանին կամ պահանջին չենթարկվել։
Նշենք, որ 2021 թվականի հուլիսի 5-ին, երբ Թբիլիսիում պետք է անցկացվեր «Արժանապատվության երթ», ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի և ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ի կոչով խորհրդարանի դիմաց հավաքվել էին խմբեր, արդյունքում ծեծի են ենթարկվել երթի մասնակիցներ, լրատվամիջոցի ներկայացուցիչներ և այլ քաղաքացիական անձինք։