Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել 19 բանտարկյալների, որոնք այսօր իսկ կլքեն քրեակատարողական հիմնարկները: Այս մասին հայտարարել է նախագահի վարչակազմի ղեկավար Լաշա Ժվանիան:
Ըստ նրա, 23 պայմանականորեն դատապարտված անձինք համաներում են ստացել:
«Զատկի տոնի առթիվ Վրաստանի Նախագահն իր իրավասության շրջանակներում համաներում է շնորհել 19 ազատազրկված բանտարկյալների, այդ թվում 2 կանանց: Նրանք քրեակատարողական հիմնարկները կլքեն այսօրևեթ: Նախագահը համաներում է շնորհել նաև 23 պայմանականորեն դատապարտված բանտարկյալներին, այդ թվում երկուսը կին են», – հաղորդել է Լաշա Ժվանիան: