Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների կանոնների միտումնավոր խախտման դեպքում կազմակերպություններն այլեւս չեն կարողանա սուբսիդիաներ ստանալ պետությունից, ինչպես նաեւ ապագայում չեն կարողանա մասնակցել պետական աջակցության ոչ մի ծրագրի: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Նրա խոսքով, սահմանափակումների թուլացումը մեծացնում է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու, այլեւ բիզնեսի, կոնկրետ ընկերությունների եւ բոլոր տեսակի կազմակերպությունների պատասխանատվությունը:
«Կանոնների ցանկացած կանխամտածված խախտմանը ցանկացած կազմակերպության կհետեւի խիստ պատիժ։ Բացի այդ, մենք որոշեցինք, որ նման կազմակերպություններն այլեւս պետությունից սուբսիդիաներ եւ օգնություն չեն ստանա, որոնք նախատեսված էին համաճարակի դեմ տնտեսական աջակցության միջոցների տեսքով: Բացի այդ, նրանք այլեւս չեն կարող ապագայում մասնակցել որեւէ պետական աջակցության ծրագրի: Ես մտածում եմ, որ սա լրիվ արդար է, եւ ես մտածում եմ, որ սա մի քայլ է, որը պետք է բացահայտի յուրաքանչյուր քաղաքացու եւ կազմակերպության պատասխանատվությունը», — հայտարարել է Գեորգի Գախարիան: