Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է, որ 2020 թվականից խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:
Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարել է, որ 2020 թվականից խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:
Բիձինա Իվանիշվիլիի խոսքով 2024 թվականից Սահմանադրությունում համամասնական ընտրությունների մասին փոփոխությունը եղել է հենց «Վրացական երազանքի» նախաձեռնությունը:
Հիշեցնենք, հունիսի 20-ից մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ համամասնական ընտրություններ 2020 թվականից, ազատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, պատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին:
Նշենք, որ հինգշաբթի օրվանից Վրաստանում շարունակվում են զանգվածային ցույցերը: Պատճառն այն է, որ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Վրաստանի խորհրդարանի խոսնակը նստավ աթոռին և խոսեց ռուսերեն: