Մահացած տղամարդուն այսօր առավոտյան հայտնաբերել են Թբիլիսիի Մուխիանի միկրոշրջանի բնակելի շենքի վերելակում։

Դիակը հայտնաբերել են հարևանները, ովքեր ոստիկանություն են կանչել։ Ականատեսները պատմում են, որ վերելակում կրակի հետքեր են եղել, տղամարդու մարմնի վրա նաև այրվածքներ են եղել։