Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խորհրդարանի դիմաց տեղի ունեցած՝ «Տուն դեպի Եվրոպա» բազմահազարանոց հանրահավաքին գրել է.
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության 80%-90%-ը ցանկանում է դեպի Եվրոպա և դա իրականություն է։
Եթե հանրահավաքին բոլոր կուսակցությունների կողմնակիցները ներկա էին, ապա սա անսովոր դեպք է։ Ենթադրենք, որ մարդիկ քայլեր են ձեռնարկում ապաբևեռացման պահանջը բավարարելու համար։
Վրաց հասարակությունը շատ ավելի առաջադեմ և եվրոպական է, քան վրաց քաղաքական վերնախավը։ Իշխող կուսակցության քարոզչությունն ու քայլերը, որոնք մշտապես ուղղված էին հետխորհրդային մտածելակերպով կարծրատիպեր ստեղծելուն, պարզապես չեն աշխատում: Մարդիկ չեն հոգնել պայքարել արժեքների համար, նրանք պարզապես հոգնել են ներկայիս ընդդիմադիր քաղաքական ուժի մեծ մասից, և դա վրացական ժողովրդավարության թուլությունն է ավտորիտար կառավարման հետ մեկտեղ»։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսում «Տուն դեպի Եվրոպա» խորագրով բազմահազարանոց հանրահավաք անցկացվեց:
Տուն դեպի Եվրոպա. Թբիլիսիում հանրահավաքը շարունակվում է