Վրաստանի կառավարությունը թեժ գիծ է ստեղծել, որը կգործի անվճար և օրը 24 ժամ հասանելի կլինի քաղաքացիների համար: Յուրաքանչյուր քաղաքացի զանգահարելով 144 կարող է արտակարգ դրության հետ կապված ցանկացած հարց ուղղել:
Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, թեժ գիծ կարող են զանգել հավաքելով՝ 144:
«Ուզում եմ ասել, որ դուք, լրագրողներդ, նույնպես կարող եք օգտագործել 144 համարը, որպեսզի լրատվամիջոցները որևէ խնդիր չունենան կապված իրենց աշխատանքի հետ: Արտակարգ դրությունը կսկվի մարտի 31-ին, առավոտյան 08:00-ին: Երկրում կգործի պարետային ժամ՝ երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն», – ասել է կառավարության ղեկավարը:
Թեժ գիծը կգործի 24 ժամվա ընթացքում, կլինի անվճար, օգտվել կարող են բոլոր քաղաքացիները արտակարգ դրության հետ կապված ցանկացած հարցով: