Այսօր՝ հունիսի 20-ին, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց անցկացվեց «Տուն՝ դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաքը, որը նախաձեռնել էր «Սիրցխվիլիա» (Ամոթ է) քաղաքացիական շարժումը: Հանրահավաքը դեռևս շարունակվում է:

rustaveli'

Հանրահավաքի մեկնարկը տրվեց Վրաստանի հիմնով, հնչեցին նաև ԵՄ և Ուկրաինայի ազգային հիմները, հանրահավաքի ընթացքում մի շարք հայտարարություններ արվեցին, մասնավորապես «Մենք պետք է երկիրը վերադարձնենք տուն՝ Եվրոպա», «Մեր իրավունքներ, մեր ազատություն, մեր Եվրոպա»:

evro

Ելույթների ժամանակ հնչեցին նաև ԵՄ անդամագրվելու կարևորության և անհրաժեշտության մասին, ինչպես նաև քննադատական խոսքեր՝ կառավարության հասցեին, որն ի վերջո ուղեկցվեց հրաժարականի պահանջով:

Ներկաները տարբեր գրառումներով արտահայում էին իրենց դժգոհությունը և պահանջում կառավարության հրաժարականը: Գրառումները հետևյալ բովանդակությամբ էին՝ «ապաօլիգարխացում», «Առանց Բիձինա», «Եվրոպան մեր տունն է», «Միասին ուժեղ ենք», «Մենք ենք Եվրոպան» և այլն:

tbilisi

hanrahavaq

misha

«Այսօր, ինչպես երբեք, մենք պատմական խաչմերուկում ենք՝ կգնանք դեպի արևմուտք և կվերադառնանք մեր քաղաքակրթական բնօրրան, թ՞ե նորից կհայտնվենք ռուսական կայսրության ճիրաններում։ Մեր նախնիների հստակ ընտրությունը, մեր եվրոպական ապագան վտանգված է։ Մեր ընդհանուր ապագան պաշտպանված լինելն ու փրկվելն է: Այդ պատճառով, Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները (չնայած քաղաքական կամ կուսակցական տարաձայնություններին) որոշեցին միանալ հանրահավաքին։ Հիմա միասնության ժամանակն է։ Սա շատ ավելին է, քան ինչ-որ մեկի նեղ կուսակցական շահերն ու հայացքները։ Հիմա կա՛մ միասին ենք հաղթում, կա՛մ միասին պարտվում: Ընտրությունը մերն է», – այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրում է «Պայքար կրթության համար» շարժման ակտիվիստ Նիկո Մանակաձեն: