Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ, ասված է կառավարության ղեկավարի Facebook սոցիալական էջի հայտարարությունում:
Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Կվիրիկաշվիլին բանակցություններ կվարի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ: Նախատեսված են նաև, Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ Սենատի տարբեր հանձնաժողովների նախագահների հետ, ինչպես նաև երկրի առաջատար փորձագիտական շրջանակների հետ:
Վրաստանը և Միացյալ Նահանգները տոնեցին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Վրացական պատվիրակության կազմում է նաև Արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն, իր տեղակալ Դավիթ Զալկալիանին և արտաքին հարաբերություններում վարչապետի խորհրդական Թեդո Ջափարիձեն:
Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ կտևի մինչ մայիսի 10-ը: Վրաստանը և Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ.-ի ապրիլի 23-ին: 2009 թ.-ին երկրները ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ներառում է գործընկերության ընդլայնում և համագործակցություն, պաշտպանության և անվտանգության, տնտեսության և էներգետիկայի, ժողովրդավարական բարեփոխումների, դիվանագիտության և մշակույթի ոլորտներում: