Ախալքալաքի երիտասարդ բնակչին գտել են մահացած: Նա գիշերը տանը չի քնել, ոստիկանները փնտրում էին, այսօր՝ հունիսի 10-ին, կեսօրին նրա դին են գտել Հեշտիա գյուղի մոտակա անտառում։
21-ամյա Թ. Մ.-ն անհետացել էր հունիսի 9-ի երեկոյան։ Մայրը ոստիկանություն էր դիմել: Տղայի ծանոթները հնարավոր պատճառների մասին չեն կասկածում։
Միջադեպի մանրամասները պարզում է ներքին գործերի նախարարությունը։