Ախալքալաքում 2018 թ.-ին պետական և տեղական բյուջեի միջոցներով, ընդհանուր առմամբ, կասֆալտապատվի 1737 մետր ճանապարհ:
Պետբյուջեի միջոցներով փողոցների ասֆալտապատման տենդեր-մրցույթը հայտարարվել էր փետրվարի 13-ին: Ընթացքում է փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները: Մրցույթի հաղթող է ճանաչվել միակ մասնակից՝ «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Մրցույթի նախնական գումարը կազմում էր 746 671 լարի, սակայն «Ջավախ Ավտո Գզա» -ն հաղթել է աշխատանքները 740 740 լարիի չափով: Ընդհանուր գումարի 95% -ը վճարում է պետությունը, իսկ 5% -ը՝ տեղական բյուջեն:
Աշխատանքները կսկսվեն ապրիլի 16-ից: Ըստ տենդեր-մրցույթի փաստաթղթերի պետք է ասֆալտապատեն 971 մ ճանապարհ, այդ թվում՝ Ռուսթավելու փակուղին, Աղմաշենեբելիի 3 նրբանցքը- 64 մետր, Աղմաշենեբելի փողոցից դեպի Սամցխե-Ջավախեթի համալսարանի Ախալքալաքի բաժին տանող ճանապարհը՝ 584 մ, և Դարբինյան փողոցի 323 մետր հատվածը:
Տեղական բյուջեից կասֆալտապատվի 766 մ ճանապարհ: Ըստ մրցութային փաստաթղթերի բարեկարգվելու են հետևյալ փողոցները՝ աշուղ Հավասու փողոցը (մինչ Թելմանի փողոց) – 134 մ, Թելման փողոցի նրբանցքից մինչ Միկոյան փողոց – 95 մ, Միկոյան 2 նրբանցքից մինչ Ռուսթավելի փողոց – 105 մ, Նազարեթյան փողոցի շարունակությունը մինչ Ուկմերսկայա փողոց – 84 մ, Մարգարյան փողոցի 176 մետր հատվածը մինչ Նազարեթյան, Մալխասյանի 2 նրբանցքը -172 մ:
Այս աշխատանքների տենդեր-մրցույթը հայտարարվել է մարտի 21-ին: Դիմումների ընդունումը կշարունակվի մինչ 2018 թվականի ապրիլի 12-ը: Այդ աշխատանքների համար շրջանը հատկացրել է 412 693 լարի:
Քաղաքապետարանը նաև հայտարարել է փոսային նորոգումների տենդեր-մրցույթ` 300,000 լարիի չափով: Մրցույթը հայտարարվել է մարտի 21-ին և հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչ ապրիլի 14-ն է:
Շուշան Շիրինյան