Այսօր՝ հունիսի 6-ին, Վրաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդրան այցելեց Ախալքալաք, նա հանդիպեց ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ոչ կառավարական հատվածի հանդիպումը լիտվական պատվիրակության հետ կայացավ Ախալքալաքի SEREC-ի գրասենյակում։ Դեսպան Անդրիուս Կալինդրայի հետ Ախալքալաք էին այցելել Լիտվայի կառավարության ազգային փոքրամասնությունների բաժնի ղեկավար Վիդա Մոնվիդատեն և Լիտվայի վարչապետի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Արթուր Լուդկովսկին։ Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում Լիտվայի ներկայացուցիչները կիսվեցին իրենց երկրի ազգային փոքրամասնությունների հետ ինտեգրման և հաղորդակցման իրենց փորձով և պատասխանեցին ներկաների հարցերին։

Հարցերը հիմնականում վերաբերում էին ոչ լիտվական դպրոցներին, դասագրքերին, ապակենտրոնացմանը, ազգային փոքրամասնություններին վերաբերող կրթական համակարգին, որոնցից Լիտվայում մոտ 100-ը կա, նաև պետական ​​լեզվի, ամենամեծ ազգային փոքրամասնության՝ լեհական փոքրամասնության նկատմամբ վերաբերմունքի, Լիտվայի ազգությամբ ռուս քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի մասին և այլն։

Posol Litvi 2

Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդրայի խոսքով, այցը կրում է կրթական բնույթ։

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք երկրի բոլոր շրջաններին, ես մի քանի անգամ անցնում էի և առաջարկեցի մեր պատվիրակությանը գնալ այնտեղ, որտեղ ապրում են այլազգի մարդիկ՝ մեծապես հարգանք տածելով վրացական պետության մաս կազմող մարդկանց նկատմամբ: Պետության կերտման գործում բոլորն են մասնակցում՝ անկախ տարիքից, անկախ կրոնից և ազգությունից։ Գաղտնիք չէ, որ մենք միմյանց հետ շփվելու դեսպաններ ենք, երբ շփվում ենք, փնտրում ենք, թե որտեղ կարող ենք օգնել։ Ինչ վերաբերում է մեր որոշմանը, այո, դա կլինի ոչ միայն հայերով խիտ բնակեցված շրջանում, այլև մենք մեկնելու ենք նաև Մառնեուլ»,- մեկնաբանեց Անդրիուս Կալինդրան։

Դեսպանը նշեց Վրաստանի հանդեպ լիտվացիների առանձնահատուկ սիրո մասին, ինչպես նաև նշեց, որ Լիտվայում կա հայկական համայնք, որն ավելացել է Հայաստանում Սպիտակի երկրաշարժից հետո։