Ախալքալաքի Ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Զատիկը:

Ապրիլի 27-ի գիշերը, ժամը 23:00-ին, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հավատացյալները գալիս էին` զատկական սննդով լի զամբյուղներով, ներկված ձվերով, պասկայով(կաթնահունց), գինով եւ այլն, որը տեղադրվում էր այնտեղ, որտեղ շուտով կկառուցվի Ուղղափառ եկեղեցի: Մոմերը դնելով, կարող եք լսել աղոթքները, որոնք կարդում են հոգեւորականները խորանի ներսում: Խորանը ներսում զարդարված է սրբապատկերներով, որոնց առաջ խոնարհվում են հավատացյալները: Ախալքալաքում Զատկի պատարագը սկսվում է գիշերը` ժամը 23:00-ին եւ ավարտվում առավոտյան՝ Զատկական ընթրիքով:

pasxa5

pasxa4

Զատիկը համարվում է Վրաստանում տաղավար կրոնական տոներից մեկը: Զատկի նախօրեին՝ Ավագ ուրբաթը տեղի է ունենում Խաչելության կարգ և աղոթք՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության համար: Բացի այդ, այս օրը Զատկի ընթրիքն օծվում է, որը ներառում է կարմիր ներկված ձվերը, պասկաները եւ այլ բարիքներ:

PASXA1

pasxa3

Այնուհետեւ գալիս է Ավագ Շաբաթը, երբ Հիսուսը դամբարանում էր: Ուղղափառ եկեղեցու հետնորդները խստորեն պահպանում են պահք: Զատիկի վաղ առավոտյան Փրկիչի Սրբապատկերը եկեղեցու շուրջը պտտում են, այնուհետև այն տեղափոխում են տաճարի կենտրոն: Քրիստոսի Հարությունը տոնվում է շաբաթից կիրակի երեկոյան, Ճրագալույցի Սբ. Պատարագ է մատուցվում: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը: Հետո հավատացյալները շնորհավորում են միմյանց: Զատկի կիրակի առավոտյան ընդունված է հյուր գնալ:

pasxa6

pasxa