Աղմաշենեբելի փողոցում մայթ կա միայն մի կողմում: Ոստիկանության շենքի մոտ, այդ մայթը գրեթե միշտ փակված է մեքենաներով, մարդիկ ստիպված են լինում անցնել ճանապարհով, որտեղ բավական ակտիվ է երթևեկությունը:
jnews.ge- ի խմբագրությունն ստացել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, ինչպես է հետիոտնը անցնում ավտոմեքենաներին շատ մոտ:
Աղմաշենեբելիի բազմահարկ շենքերի բնակիչները սկսեցին անհանգստանալ այդ խնդրով դասապրոցեսը սկսվելուց հետո: Ամեն օր այս մայթով անցնում են հարյուրավոր երեխաներ:
«Ճանապարհ չկա, երեխան մեծացել է, բայց դեռ թույլ չեմ տալիս, որ նա մենակ գնա, որովհետև այնտեղ հետիոտնը ստիպված է քայլել ճանապարհով: Ինչ ասես կարող է պատահել երեխային: Մի կողմից մեքենաները, մյուս կողմից ցեխը», – ասում է Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքի բնակչուհին, ով չցանկացավ տալ իր անունը:
Անձրևոտ եղանակին խնդիրը ավելի է վատանում, քանի որ մայթը կրկին փակ է, իսկ մայթեզրի տարածքը լճափոսերով է ծածկված, ինչի արդյունքում հետիոտնը անցնում է գրեթե ճանապարհի մեջտեղով:
Ավտոմեքենաները կայանում են, առանց հաշվի առնելու հետիոտնի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ ովքեր որ պետք է հոգան այդ իրավունքների համար, երևի չեն նկատում դա: