Ախալքալաքում այսօր բաց դատական նիստին, որին քննարկվում էր Վրաստան մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ներմուծման մեջ մեղադրվող ադրբեջանցի երկու քաղաքացիների գործը, Ախալքալաքի Շրջանային դատարանը որպես խափանման կանխարգելիչ միջոց նախնական կալանք է սահմանել:
Ադրբեջանի քաղաքացիները` Է.Ս և Շ.Գ 2018 թ. մայիսի 7-ին Թուրքիայից ներկրել են «Սուբոքսին» դեղամիջոցի 1400 հաբ, որը պարունակում է «բուպրենորֆին» թմրանյութը:
Նրանց կալանավորվել են Վրաստանի սահմանապահները` «Կարծախի» սահմանային մաքսակետում:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն` «Վրաստան ապօրինի ներկրումը, կամ Վրաստանից արտահանումը կամ միջազգային տարանցումը` մեծ մասշտաբով թմրամիջոցների, դրանց անալոգային նյութերի, պրեկուրսորների կամ նոր հոգեմետ նյութերի փոխադրման միջոցով» (երկրորդմասի «բ» կետիև 4-րդմասի «ա» կետով), որը պատժվում է 15-20 տարի ժամկետով ազատազրկմամբ, կամ անժամկետ ազատազրկմամբ:
Ախալքալաքի Շրջանային դատարանը որպես խափանման միջոց ընդունել է ձերբակալությունը, որպեսզի մեղադրյալները չկարողանան փախչել, նոր հանցագործություններ չկատարեն և չխանգարեն հետաքննության ընթացքին: