Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն երեկ՝ մայիսի 30-ին, լիագումար նիստում հաստատել է մունիցիպալիտետի 2022թ.-ի բյուջեում փոփոխություններ:
Սակրեբուլոյի այսօրվա նիստի օրակարգային հարցերն են եղել.
Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում տեղական տուրքերի գանձումների և սակագների հաստատումը։ Հաստատվեց Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբահանության վճարի բարձրացումը ֆիզիկական անձանց համար, ինչպես նաև շինթույլտվությունների, ընդլայնման, վերակառուցման և այլ աշխատանքների սակագները։
Ախալքալաքի մունիցիպալիտետին պատկանող սեփականաշնորհման օբյեկտների ցանկի հաստատում։ Մունիցիպալիտետին պատկանող 10 քառ/մ տարածք, հագուստի տոնավաճառի տարածքում աճուրդի է հանվում վաճառման համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Գենդերային իրավահավասարության խորհրդի 2022-23 թվականների գործունեության և 2022 թվականի բյուջեի փոփոխությունների հաստատում, որտեղ հաստատվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Գենդերային խորհրդի զարգացման ծրագիրը։
Պատգամավորները հաստատեցին նաև 2022 թվականի բյուջեում հերթական փոփոխությունը:
• Վրաստանի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, Ախալքալաքի մունիցիպալիտետում, այս տարի կատարված տենդերներից տնտեսվել է 278 300 լարի, որից 264 385 լարին՝ հիմնադրամի գումարն է, 13 915-ը՝ տեղական բյուջեի գումարը։ Խնայված ողջ գումարն ուղղվել է Ջիվանու թաղամասի և Մարգարյան խաչմերուկի վերականգնմանը։
• 162 312 լարի հատուկ տրանսֆերը հատկացվել է հետևյալ աշխատանքների համար.
20 հազար լարի է հատկացվել Ախալքալաքի կենտրոնական զբոսայգու հին մանկական ատրակցիոնների վերականգնման և նոր ատրակցիոնների տեղադրման համար։
Դարբինյան-Ազատություն փողոցների խաչմերուկում, վրաց եկեղեցու պարսպի վերականգնման համար հատկացվել է 126 024 լարի։
7000 լարի հատկացվել է Ախալքալաքի կենտրոնական այգու շատրվանների էլեկտրաէներգիայի համար:
3282 լարի քաղաքապետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման գծով վերապատրաստման համար:
Հայալեզու «Վրաստան» թերթի համար նախատեսված է 4006 լարի։
Մունիցիպալիտետում հեպատիտ C-ի վերացման ծրագրի ավարտի համար նախատեսված է 22 000 լարի։
Փոփոխություններից հետո մնացորդային գումարը կազմում է 385 113,77 լարի։