Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ։ Երկրի վարչապետի խոսքով, կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան օգտագործել իրենց անհատական ռեսուրսները՝ կրթություն ստանան, դառնան մրցունակ, տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալներ և ծառայեն իրենց երկրին։
«Այսօր Վրաստանի դպրոցներում հնչում է վերջին զանգը։ Շատ երիտասարդներ այսօր նշում են իրենց կյանքի առաջին փուլի ավարտը, առաջին հաջողությունը։
Համոզված եմ, որ կյանքի այս նոր փուլը կդառնա Ձեր ապագա հաջողությունների և առաջընթացի հիմքը։ Ես հավատում եմ, որ մեր երկրի և հասարակական կյանքում Դուք ձեր խոսքն ասելու եք երիտասարդության ոգով։
Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ Վրաստանի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Ձեզ բոլոր հնարավորությունները, օգտագործեք՝ կրթություն ստանաք, դառնաք մրցունակ, տարբեր ոլորտներում մասնագետներ և ծառայեք մեր երկրին։
Շնորհավորում եմ բոլորիդ այս օրվա կապակցությամբ, մաղթում եմ ձեր նպատակների և ցանկությունների իրականացում»,- ասել է վարչապետը։