Այսօրվանից փակվել են Ախալքալաքի Թիվ 4 (Դեմիրճյանի անվ.), Թիվ 2 (ռուսական) և Վարևան գյուղի դպրոցները։ Այս դպրոցներում ուսուցումը կշարունակվի հեռավար կարգով։

Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) հանձնարարականով դպրոցները կարանտինի են անցնում 10 օրով։

Այսօրվա՝ հունվարի 31-ի դրությամբ, Ախալքալաքի շրջանի 5 դպրոց՝ Թիվ 1 (Թումանյանի անվ.), Թիվ 2 (ռուսական), Թիվ 4 (Դեմիրճյանի անվան), Խանդո և Վարևան գյուղերի դպրոցները, ինչպես նաև Կուլիկամ գյուղի տարրական մեկ դասարան, առցանց ուսուցման ռեժիմում են։

Ըստ Ախալքալաքի Կրթական ռեսուրս֊կենտրոնի, փետրվարի 7-ին կարանտինից դուրս կգան Ախալքալաքի Թիվ 1 և Խանդո գյուղի դպրոցները, իսկ Ախալքալաքի Թիվ 2, Թիվ 4 և գյուղի դպրոցները փակ կմնան մինչև փետրվարի 9-ը։