Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հրավերով Թբիլիսիում է գտնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատվիրակության հետ միասին:

Այցի շրջանակներում Միխեիլ Չխենկելին աշխատանքային հանդիպում է ունեցել հայ գործընկերոջ հետ և նրա հետ քննարկել կրթության և գիտության ուղղությամբ համագործակցության ընդլայնման հարցերը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Ժաննա Անդրեասյանին կրթության ոլորտում երկար տարիների արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման շրջանակներում նախարարները քննարկել են երկու երկրների կրթական համակարգերի աջակցության մեխանիզմները, այդ թվում՝ ուսուցիչների աջակցությունը նրանց որակավորման բարձրացման և մասնագիտական ​​զարգացման ուղղությամբ, ինչպես նաև աշակերտների և ուսանողների համար փոխանակման տարբեր ծրագրեր կազմակերպել։

Միխայիլ Չխենկելին հայ գործընկերոջ հետ քննարկել է բարձրագույն կրթության և գիտության ուղղությամբ համագործակցության խորացման հարցերը, ինչը նշանակում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի և հայոց լեզվի և գրականության ուսուցման ամրապնդում և համատեղ գիտական ​​նախագծերի իրականացման խթանում: Նախարարի խոսքով, լավ կլինի, որ ավելի խորանան Աբասթումնի Եվգենի Խարաձեի անվան աստղաֆիզիկական աստղադիտարանի և Հայաստանի Բյուրականի աստղադիտարանի միջև գոյություն ունեցող ավանդական գիտական ​​կապերը։

Հանդիպման ընթացքում Միխայիլ Չխենկելին Ժանա Անդրեասյանին ծանոթացրել է տարբեր նախագծերի, որոնք իրականացվում են Վրաստանի տարեր ԲՈՒՀ-երում։ Իր հերթին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը դրական է գնահատել վրացական կրթական համակարգի մեգանախագծերը և պատրաստակամություն հայտնել համագործակցել այս ուղղությամբ։

Բացի այդ, Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և անձամբ Միխեիլ Չխենկելիին՝ Վրաստանում ապրող հայերին աջակցելու և պետական ​​լեզվի ուսուցմանը նպաստելու համար։ Նրա խոսքով, Վրաստանում ապրող հայերին պետական ​​լեզվի ուսուցումը զգալիորեն նպաստում է հասարակության մեջ նրանց ավելի լավ ինտեգրմանը։

Հանդիպման ավարտին Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նախատեսում է սերտ գործընկերություն Վրաստանի և Հայաստանի ընդհանուր, մասնագիտական ​​և բարձրագույն կրթություն ասպարեզում։ Փաստաթուղթը, մասնավորապես, կնպաստի երկու երկրների բարձրագույն ուսումնական, գիտական ​​և հետազոտական ​​հաստատությունների միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ուսանողների համար առաջարկելու փոխանակման ծրագրեր՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայում ուսումը շարունակելու և կրթաթոշակներ տրամադրելու համար։

Հուշագրի շրջանակներում կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Վրաստանի և Հայաստանի բուհերում՝ վրացագիտության և հայագիտության կենտրոններ ստեղծելու նպատակով։

Այս մաասին հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը