Եվա Չիվչյանը երկար տարիներ է ինչ «թաքուն» ստեղծագործում է, բանաստեղծություններ հյուսում, իր մտքերը, երազանքները, ուրախությունն ու տխրությունը հանձնում սպիտակ թղթին, որոնք հիմա խնամքով պահում է, իսկ ապագայում ձոնում իր թոռներին՝ պահել խնամքով և հասցնել թոռից` ծոռ և այդպես շարունակ։

Բանաստեղծուհի Եվա Շաշվերտյան Չիվչյանը ծնվել է 1953 թվականի մարտի 1-ին, Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում, հասարակ գյուղացու ընտանիքում։ Չի սիրում մարտ ամիսը և իր համար այլ ծննդյան օր ու ամիս է որոշում՝ օգոստոսի 7-ը։

eritasard Evan

«Մարտ ամիսը ցուրտ էր և ինձ համար անտանելի, և ես ինձ համար ամսաթիվ ընտրեցի՝ օգոստոսի 7-ը»:

Ընտանիքում եղել են 5 երեխա, երեք եղբայր և երկու քույր։ Բանաստեղծուհին ընտանիքում երկրորդ երեխան է, սակայն ինչպես ինքն է նշում՝ մեծի դեր է տարել, տան հոգսերը վերցնելով իր ուսերին։

«Տան մտածմունքը իմ վրա էր, ճուտիկները չկային, իմ վրա էր, հորթը փախել էր, իմ վրա էր, ես պետք է փնտրեի գտնեի, հացի են գալու, ես էի պատասխանատուն, չգիտեմ․․․ սակայն լավ էր, քանի որ իմ մանկությունը այլևս չի կրկնվի»:

Ջիգրաշենի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 4 տարի անընդմեջ ընդունվում է Երևանի բանասիարկան ինստիտուտ, սակայն ֆինանասական խնդիրների պատճառով չի կարողանում բարձրագույն կրթություն ստանալ՝ իր երազած կթությունը այդպես էլ մնում է երազանք։

«Այնքան սեր ունեի համալսարանի հանդեպ, որ մի անգամ համալսարանի շենքում գտնվող աշխատակիցներին, ովքեր ծաղիկներն էին մշակում ասացի՝ երանի ծառ ջրողն ու ծաղիկ ջրողը ես լինեի, որ միշտ այդտեղ լինեի։ Հիմա մտածում եմ, որ ինչ-որ տեղ ես պետք է անպայման սովորեմ, այդպես չի լինի, որ չսովորեմ։ Բայց ես միշտ էլ սովորում եմ, մեր առօրյա կյանքում»։

Ուզեցել է դառնալ բանասեր, ինչն այդպես էլ երազանք է մնացել: Նրա տարերքը խմբագրությունում աշխատելն է եղել։ Այնուհետև, երբ սկսել է ստեղծագործել, նրա բանաստեղծություննրը և նյութերը տպագրվել է «Փարոսի» էջերում:

Երբ լուսբաժնից դպրոցում ներկայացուցիչներ են եկել դասալսման կամ գրավոր հանձնարարության, բանաստեղծուհին միշտ ընտրել է ազատ թեման։ Երբ դասալսման գնացողներից մեկը փոքրիկ աղջնակի գրվածքով հիացած մտնում է դասասենյակ, կարծելով, որ նա ուսուցչի երեխա է, փոքրիկ Եվան բարձրանում է նստած տեղից և ասում՝ ես հովվի աղջիկ եմ:

«Համարձակ բարձրացա և ասացի։ Ես հպարտ էի իմ ծնողներով, իմ նիստուկացով, իմ բոբիկ ոտքերով, իմ չունենալով, իմ մեկ-մեկ էլ սոված մնալով»:

chivchyani cnoghnere

Նա առաջին բանաստեղծությունը գրել է 8-րդ դասարանում, որը եղել է մայրիկի մասին, որը նաև տատիկին է նվիրված եղել, քանի որ տատիկը եղել է բանաստեղծուհու ընկերուհին, օգնականը, ուժ տվողը։

Ամուսնացել է Ախալքալալքի շրջանի Խուլգումո գյուղում, ունեցել 5 երեխա՝ 4 տղա և 1 աղջիկ։ Ունի 10 թոռ և 2 ծոռ։

erexa, tor u cor

Davit ev Tigran

Evan ev harsnere

Բնաստեղծուհու ամուսինը՝ Ցոլակ Չիվչյանը շատ է հպարտանում իր կնոջով, երբ իրենց տանը հյուր է գալիս, անմիջապես կնոջ գրքերն է ցույց տալիս։

chichyan amusinner

Եվա Չիվչյանը երկու տպագրված գիրք ունի: «Դուք չզարմանաք» և «Անկյունաքարը», համապատասխանաբար տվագրված՝ 1992 և 1998 թվականներին: Գրքերը տպագրվել է նրանց տան վերջին կոպեկը ծախսելով, ամուսինը մտածել է, միայն թե Եվան գիրք ունենա։

grqer

Պետք է տպագրվի նաև երրորդը, որը ծավալով ավելի մեծ կլինի։

Իր ստեղծագործությունների մեջ նա չունի առանձնացրած թեմա, նա գրում այն ամենի մասին, ինչը այդ պահին բխում է իր հոգուց։

«Ինչը անկեղծ է իմ մեջ, միշտ թղթին եմ հանձնել, ինչը ճիշտ է, ամեն ինչի մասին։ Սկսած ծնողներիցս, մինչև հայրենիք, զինվոր»։

Բանաստեղծուհի Եվա Չիվչյանի բազմաթիվ նպատակներից երկուսն իրականացել է։

Նրա հայրական ազգանունը Շաշվերտյան է, այն լեռների և գյուղի անունից, որտեղից էլ գաղթել են բանաստեղծուհու նախնիները, և նրա նպատակներից մեկը եղել է գնալ Արևմտյան Հայասատան:

ardahan

«Այսպես նկարագրեմ իմ զգացողությունները այդ գիշերվա, ես ինքնաթիռ նսելուց վախենում եմ, բայց հենց այդ օրը ես ինքնաթիռ էլ նստեցի, նավ էլ։ Հաց կար ուտելու, ջուր կար խմելու, բայց դրանք ինձ համար երկրորդական էին, ամեն մի քարը, ամեն մի թիզ հողը, ինձ համար աննկարագրելի էր։ Այդ օրը ես հիշեցի տատիկիս խոսքը՝ մեռնեմ էլ դարդ չէ։

Բանաստեղծուհին ամբողջ գիշեր Արդահանում նստած ստեղծագործել է, այն հուզմունքն ու խառնաշփոթը, որը փոթորկել է նրա հոգին, հանձնել է թղթին։

2016 թվականին, 64 տարեկան հասակում իրականացնում է իր երկրորդ նպատակը՝ «գրավելով» Աբուլի գագաթը։

abuli gagatin

«Ես Աբուլ բարձրանալուս համար պարտական եմ Գուրի Եթերի ընտանիքին, քանի որ իրենք էին կազմակերպել։ Վաղուց էի ուզում բարձրանալ, սակայն տարբեր պատճառներով չէր ստացվում։ Այս անգամ, որ առիթը կար էլ տարիքիս չնայեցի, անկասկած որոշում ընդունեցի և բարձրացա»:

Նա հիմնականում ստեղծագործում է գիշերը։ Երբ եղել է հայրական տանը, ստեղծագործել է իրենց թոնրատանը, իսկ առավոտյան խոտերի դեզերի տակը։

«Մայրս, իհարկե այդ ժամանակ մտածում էր լույսի մասին, իսկ հայրս ասում էր՝ քիչ կարդա, կխելագարվես, սակայն նրանք ինձ հետ էին, ինչ որ տեղ ինձնով պարծենալու առիթ էին փնտրում»։

Բանաստեղծուհին իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է «մարդ» լինելու իր ձեռքբերումը։

«Ես փոքրուց այդպես եմ եղել, օրինակ, Պարույր Սևակ, Շիրազ, Թումանյան, նրանք բոլորը լավ, հրաշալի բանաստեղծներ են, սակայն միշտ մտածել եմ, թե արդյո՞ք ինչպիսի մարդիկ են եղել, և մարդ տեսակների մեջ իմը Թումանյանն է՝ տալով, հացով, ձեռքը բաց»:

Այն բանաստեղծը ումով ոգեշնչվում է Համո Սահյանն է, ունի այնպիսի տողեր, ինչպես ինքն է կատակում, կարծես Սահյանից արտագրված լինի, սակայն իրենն է։

Բանստեղծուհուն կոտրել է Արցախյան երկրորդ պատերազմը։ Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի նկարը իրենց տան պատին է փակցված։ Պատերազմի ողջ ընթացքում աչքը քուն չի տեսել, քնել է միայն վերջին օրը, երբ արթնանալուց իմացել է, որ այլևս Շուշին չկա։ Ղարաբաղում երբևէ չի եղել։

Jnews. Ge · paterazm

nkar

Գյուղում բոլորը նրան շատ են հարգում, ինչը բանաստեղծուհին զգում է նրանց բոլորի հայացքներից:

Իր կյանքում միակ բանը, որը բանաստեղծուհին կուզենար փոխել, դա կրթություն ստանալու հնարավություն ունենալն է։ Նրա երեխաները հպարտանում են իրենց մայրիկով, սակայն նրանցից ոչ ոք չի շարունակել մոր ուղին։

Jnews. Ge · ir masin

Գայանե Ակոջյան