Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ախալքալաքի շրջանում հաստատավել է կորոնավարակի չորս նոր դեպք։ Իսկ սեպտեմբերի 21-ին՝ երեք նոր դեպք։
Հանրային առողջապահության կենտրոնում այսօր կորոնավիրուսի 18 արագ թեստավորում է կատարվել, որոնցից չորսը դրական է եղել:
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 10-ից ավել անձ։
Հարկ է նշել, որ այն անձը, ում մոտ հաստատվել է կորոնավարակ, պետք է 8 օր ինքնամեկուսանա, այնուհետև ինքնամեկուսացումից հետո 6 օր դրսում անպայման պետք է շնչադիմակ կրի։