Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի բնակիչները, որոնք ճանապարհը արգելափակել էին, որպեսզի բեռնատար մեքենաները չփչացնեին գյուղի նոր ասֆալտապատ ճանապարհը, այլևս բողոք չունեն:
Օգոստոսի 26-ին, Կարտիկամ գյուղի բնակիչները արգելափակել էին Ախալքալաք-Կարտիկամ ճանապարհը՝ քարերը դնելով ճանապարհի վրա՝ արգելելով բեռնատար մեքենաների տեղաշարժը: Այս ճանապարհով բեռնատարները ավազ են դուրս բերում Աբուլի ավազահանքից: Կարտիկամի բնակիչները չէին ցանկանում, որ բեռնված բեռնատարներն անցնեն ասֆալտապատ ճանապարհով և փչացնեն այն: Մեքենաները կարող էին անցնել միայն շրջանցիկ ճանապարհով՝ Կուլիկամ և Խուլգումո գյուղերով: Որոշվեց, որ բեռնատարներին թույլ չեն տա այս ճանապարհով անցնել՝ մինչև ասֆալտապատման ավարտը: Բեռնատարները պետք է անցնեին Կուլիկամով, բայց նրանք դադարեցին ավազը բեռնափոխադրել, քանի որ Կուլիկամով անցնող ճանապարհը դժվարանցանելի է:
Օգոստոսի 27-ին, Կարտիկամ գյուղի բնակիչները հանդիպեցին իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավոր Հենզել Մկոյանի հետ:
Այսօր, ըստ գյուղացիների, նրանք այլևս դեմ չեն, որ բեռնատարները նոր ասֆալտով շարժվեն, քանի որ ճանապարհի ասֆալտապատումն արդեն ավարտված է:
«Մենք փակել էինք ճանապարհը, մինչև շինարարական ընկերությունը չավարտեր իր աշխատանքը, քանի որ այժմ ասֆալտապատումն ավարտված է, կարող են անցնել այդ ճանապարհով», – ասում է Կարտիկամ գյուղի բնակիչը:
Մոտ 15 տոննա քաշ ունեցող բեռնատարները պատկանում են «Ջավախ Ավտո Գզա»-ին: Մեքենաների քաշին ավելացվում է մոտ 30 տոննա բեռը, ինչը ավելացնում է ասֆալտի վրա ծանրաբեռնվածությունը:
Այսօրվա դրությամբ, Կարտիկամ գյուղի բնակիչները ցանկանում են, որ բեռնատարները նվազեցնեն գոնե փոխադրվող բեռի ծավալը, որպեսզի ասֆալտը չփչանա:
Հիշեցնենք, որ Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման և կամրջի կառուցման համար հատկացվել էր 1,048,150 լարի, բայց հաղթողը շահել էր տենդերն ընդհանուր՝ 1,006,224 լարիով: Ասֆալտապատման տենդերը շահել էր «Արալի» ընկերությունը: Ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են, այժմ աշխատանքներ են տարվում ոռոգման ջրանցքների կառուցման ուղղությամբ:
Լուսանկարը՝ օգոստոսի 26-ի