Վրաստանում ակտիվորեն ստուգվում են գյուղատնտեսական շուկաները: Այս մասին հայտնում է Սննդի ազգային գործակալությունը:
Ինչպես հայտարարում են Գործակալությունից, ստուգվում են երկրի բոլոր ագրարային շուկաները:
«Այս տարի շուկաներում սանիտարահիգիենիկ ստանդարտները, ջերմաստիճանի պայմանները, պիտակավորումը, պահեստավորման ժամկետները ստուգելու համար իրականացվել է 100 պետական ստուգում: Սա ինչպես փաստաթղթերի ստուգում է ենթադրում, այնպես էլ արտադրանքի: 37 օբյեկտ տուգանվել է տարբեր խախտումների համար: 7 դեպքերում բացահայտվել է կրիտիկական անհամապատասխանության փաստը, որի պատճառով դադարեցվել է արտադրական գործընթացը՝ բիզնես շահառուների կողմից: Եվ բոլորին թույլատրվել է շարունակել գործնեությունը միայն համապատասխան նորմերը պահպանելու դեպքում», – ասված է Սննդի ազգային գործակալության հայտարարության մեջ: