Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 2 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 932: Ընդ որում 311-ը՝ Ախալքալաքում, 134-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 28 նոր դեպք։
Ադիգենի` 9,
Ախալցիխե` 3,
Բորժոմի` 10,
Ասպինձա` 4,
Ախալքալաքում` 2 և
Նինոծմինդայում` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 503 անձ:
Ախալցիխեում՝ 185,
Բորժոմիում՝ 129,
Ադիգենում՝ 64,
Ասպինձայում՝ 40,
Ախալքալաքում՝ 82,
Նինոծմինդայում՝ 3:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 14 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 122 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 118 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3211, մահվան դեպքերը՝ 41։
Այս պահի դրությամբ սպասվում է 100 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 34 անձ, ընթանում է փորձաքննություն։