Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայությունը հրապարակել է գնաճի ամփոփումը և մեկ ամսվա եւ մեկ տարվա գների բարձրացման տվյալները:
Ապրիլին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12.8%: Ամսականը, մարտի համեմատ` 1,8% է:
Մեկ տարվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտի ոլորտում գների ամենամեծ բարձրացումը (22.4%), սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները (21.3%), բնակարանները, ջուրը, հոսանքը, գազը (9,4%):
Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հագուստը և կոշկեղենը թանկացել են 4,9%-ով, տրանսպորտը` 3,7%, սնունդն ու ոչ ալկոհոլային խմիչքները` 3,3%-ով:
Տարվա ընթացքում գների ամենամեծ աճը գրանցվել է՝
Բանջարեղեն և սեխ` 42,6%,
Հաց և հացամթերք՝ 28,8%,
Ոչ ալկոհոլային խմիչքներ` 24.1%,
Արևածաղկի ձեթ և ճարպեր` 20.8%,
Շաքար, ջեմ և այլ քաղցրավենիք ՝19.3%,
Ձկնային արտադրանք` 18,9%,
Կաթ, պանիր, ձու՝ 18.0%,
Սուրճ, թեյ, կակաո՝ 17,6%,
Մրգեր՝ 14.4%,
Միս և մսամթերք` 109%: