Քաղաքացիական օրենսգրքի և Վրաստանի «Քաղաքացիական ակտերի մասին» մեջ պլանավորվում է փոփոխությունների մտցնում, որի համաձայն` անձինք, ում 16 տարին լրացել է, կարող են ամուսնանալ միայն դատարանի որոշմամբ, ընդ որում անհրաժեշտ է այնպիսի հարգելի պատճառ` ինչպիսին է հղիությունը կամ երեխայի ծնունդը:

Խորհրդարանական Իրավաբանական հարցերի հանձնաժողովը նախաձեռնել է նշված փոփոխությունները, որոնք պատրաստել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը:

Նշենք, որ գործող օրենքով` անչափահասները, ում 16 տարին լրացել է. կարող են ամուսնանալ` ծնողների կամ խնամակալների նախնական գրավոր թույլտվությամբ:

Նոր օրինագծի համաձայն, 16 տարին լրացածների ծնողները կամ խնամակալները այդ իրավունքով օժտված չեն լինի, որոշում կընդունվի միայն դատարանով:

Էդիտա Բադասյան