Ղվարելիում (Կախեթիի շրջան) կորոնավիրուսի դրական թեստը չի հաստատվել շտապօգնության բժշկի մոտ: Առաջին անալիզը, որը դրական է եղել, ստացվել է սերոլոգիական, այսպես կոչված, «արագ» թեստի արդյունքում: Երկրորդ թեստի բացասական պատասխանը նախօրեին ստացվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից (ՀՎԱԿ):

Այն մասին, որ բժիշկը կորոնավիրուս չունի, Հանրային հեռուստաընկերությանն է հաղորդել ՀՎԱԿ-ի Կախեթիի մասնաճյուղի ղեկավար Նելլի Խիզանիշվիլին:

Բուժանձնակազմի թեստավորումից հետո Ղվարելիի շտապօգնության 50-ամյա բժշկի մոտ դրական թեստը պարզելուց հետո համաճարակաբանները սկսել էին հետազոտել նրա հետ շփման մեջ գտնվող գրեթե բոլոր մարդկանց՝ այս ցուցակում ընդգրկված էր 147 հոգի: Նրանցից 102-ն արդեն հետազոտվել են, այդ թվում` 67 բուժաշխատողները, որոնցից ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հաստատվել:

Նախօրեին ստացել էին ևս 40 կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները՝ դրանք բոլորը բացասական են:

Ղվարելիում շտապօգնության բժշկի վարակման մասին տեղեկատվությունից առաջ, Կախեթիի շրջանը երկրում համարվում էր «կանաչ գոտի», որտեղ կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չէր գրանցվել:

Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է 80 բուժաշխատողների մոտ:

Նյութը՝ «Новости-Грузия»-ից