2017 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստանում պաշտոնապես գաղտնալսվել է 255 մարդ, իսկ անցյալ տարի 12 ամսվա ընթացքում` 345 մարդ: Հեռախոսների գաղտնալսման վիճակագրությունը հրապարակում է Վրաստանի Գերագույն դատարանը:
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին քննչական մարմինները ամենից հաճախ պաշտոնապես գաղտնալսել են խարդախության (47), հափշտակության (36) և կաշառակերության համար (26):
Նույն ժամանակահատվածում գաղտնալսելու և ձայնագրման ժամանակահատվածը երկարացնելու համար քաղաքային/շրջանային դատարանների կողմից դիտարկվել է 86 դիմում, որից 78-ը բավարարվել է և 8-ը մասամբ է բավարարվել:
Այս տարի, ինչպես անցյալ տարվա ընթացքում, ամենից շատ պահանջներ ստացել են և բավարարվել` Թբիլիսիի, Քութայիսի և Բաթումի քաղաքային դատարաններում: Դատարանները չեն բավարարել քննչական ծառայությունների պահանջը ընդամենը 10 դեպքերում:
Նյութի աղբյուրը՝ apsny.ge