Վրաստանի խորհրդարանի 91 պատգամավորի անունից նախաձեռնված սահմանադրական օրենքի նախագիծը բյուրոյին կներկայացվի հուլիսի 6-ին կայանալիք նիստում:

Ստորագրությունները վավերացնելու համար խորհրդարանի բյուրոն նախագիծը կներկայացնի Ընթացակարգային և կանոնակարգերի հանձնաժողովին: Դրանից հետո խորհրդարանը հաջորդ լիագումար նիստում որոշում կկայացնի սահմանադրական օրինագծի համապետական քննարկման համար կազմակերպչական հանձնաժողովի ստեղծման մասին:

Սահմանադրական նախագիծը Վրաստանի խորհրդարանում գրանցվել է հունիսի 29-ին: Նախագիծը, «Վրացական երազանքի» անդամների հետ միասին, ստորագրել են «Քաղաքացիներ», «Գիրչի» («Կոն»), «Ռազմավարություն Աղմաշենեբելի» և «Լելո» կուսակցությունների ներկայացուցիչները:

Իշխող թիմի և ընդդիմության համաձայնեցված նախագծի համաձայն՝ հաջորդ երկու խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմը կկազմի 2%: Սահմանվել է նաև մանդատների համամասնական բաշխման կարգը: Սահմանադրական փոփոխությունների նախագծի երկրորդ պարբերության համաձայն՝ խորհրդարանական խմբակցություն ստեղծելու համար անհրաժեշտ կլինի ոչ թե յոթ, այլ չորս անդամ:

Նույն նախագծի համաձայն, հաջորդ գլխավոր դատախազները կընտրվեն որակավորված մեծամասնությամբ, իսկ եթե դա հնարավոր չլինի անել որակավորված մեծամասնությամբ, ապա բավարար կլինի 76 պատգամավորների աջակցությունը:

Խորհրդարանը սահմանադրական օրենքի նախագիծըկսկսի քննարկել դրա հրապարակումից մեկ ամիս հետո: