Մայիսի 3-ին, լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ ռուբլին կրկին թանկացել է։ Այսպիսով, 100 ռուբլին, ըստ Վրաստանի Ազգային բանկի տվյալների, արժե 4,3043 լարի, իսկ Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում` 3,8 լարի:

Լարիի պաշտոնական փոխարժեքը մայիսի 3-ին.

. 1 դոլար՝ 3,0590 լարի,
. 1 եվրո՝ 3,2190 լարի,
. 100 ռուբլի՝ 4,3043 լարի:

Վրաստանում ռուբլու գինը ապրիլի 21-ից աճում է: Բայց առևտրային բանկերի և մասնավոր փոխանակման կետերի փոխարժեքը ցածր է պաշտոնական փոխարժեքից։