Ախալքալաքի հիվանդանոցում վերջին տարիների համեմատ այս տարի գրանցվել է ծնելիության ամենաքիչ քանակը։ Ներառյալ դեկտեմբերի 26-ը Ախալքալաքում ծնվել է 336 երեխա։

336 նորածնից 14-ը լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով։ Ծնվել է 183 տղա և 153 աղջիկ։ Գրանցվել է մահվան մեկ դեպք։

Հղիության արհեստական ընդհատման (աբորտ) 90 և վիժման՝ 38 դեպք է գրանցվել։

Այս տարի Ախալքալաքի հոսպիտալում կատարվել է 10 տարբեր վիրահատութուններ, կապված կանացի սեռական օրգանների հետ։

Ինչպես նշում է Ախալքալաքի հոսպիտալի գինեկոլոգ Ասյա Գուլիևան՝ անցած տարիների համեմատ ծնելիությունը նվազել։ Եթե մինչև տարվա ավարտ ծնվի ևս 10 երեխա, միևնույնն է անցած տարվա ցուցանիշը չի գերազանցի։

Այդ ցուցանիշը պայմանավորված է մի շարք գործոններով՝  հղիների քիչ քանակը, ինչպես նաև այն, որ Ախալքալաքից այլ քաղաքներ են գնում ծննդաբերելու։

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Ախալքալաքում ծնելիության աճ էր գրանցվում։ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 404 երեխա՝ 224 տղա և 180 աղջիկ, 2020 թվականին՝ 425՝ 215 տղա և 210 աղջիկ։ Երկու տարիների համեմատ ծնելիությունը համեմատաբար ավելի բաձր է եղել 2021 թվականին։ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Ախալքալաքի հոսպիտալում ծնվել է 484 երեխա՝ 278 տղա և 206 աղջիկ: 2022 թվականին Ախալքալաքի հիվանդանոցում լույս աշխարհ է եկել 400 երեխա։