Վերջին 24 ժամում Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 35 նոր դեպք է հաստատվել, որից 7-ը՝ Ախալքալաքում։
Այսօր Ախալքալաքում կատարվել 89 հակամարմինների արագ և 38 PCR թեստ, որից հաստատվել վարակման 7 դեպք: Այս մասին հայտնում են Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնից:
Նշենք, որ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 743 նոր դեպք, առողջացել է 2 266 մարդ, մահացել է 29 պացիենտ: