Մայիսի 3-ին Ագանա գյուղում կկայանան ֆուտբոլային հուշամրցաշարի կիսաեզրափակիչ խաղը։ Կիսաեզրափակիչում են հայտնվել 4 թիմ:
Հուշամրցաշարը մեկնարկել է ապրիլի 28-ին, այն կազմակերպվում է ի հիշատակ Ագանա գյուղի կյանքից անժամանակ հեռացած բնակիչներ Սամվել Հովհաննիսյանի, Հակոբ Հակոբյանի և Ժիրայր Քերոբյանի։ Սամվել Հովհաննիսյանը զոհվել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ:
Մրցաշարին մասնակցում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների գյուղերի ֆուտբոլի թիմերը՝ ընդհանուրը 28 թիմ։
Կիսաեզրափակիչ է անցել 4 թիմ: Ագանայի թիմը կխաղա Փոքր Գոնդուրա գյուղի հետ, իսկ Գոման գյուղի թիմը՝ Արագվայի թիմի հետ։