Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է ենթակառուցվածքային նախագծերը, որոնք պետք է սկսվեն այս տարի և ավարտվեն հաջորդ տարի։ Որո՞նք են այդ ծրագրերը, և դրա համար գումար կա՞ մունիցիպալիտետի բյուջեում:
Հուլիսի 25-ին կայացած լիագումար նիստում Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է 2024-2025 թվականների 5 նախագիծ։ Նախագծերը պատգամավորներին ներկայացրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։ Նրա խոսքով, նախագծային փաստաթղթերն արդեն պատրաստ են, մնում է դրանք իրականացնել։ Ներկայացված ծրագրերից չորսը ճանապարհների վերականգնումն է, մեկը՝ պուրակի կառուցումը։
2024-2025 թվականների ընթացքում նախատեսվում է 6,357,946 լարիի չափով բարեկարգել
Էխտիլա-Մեծ Սամսար-Փոքր Սամսար տանող ճանապարհը, նաև ճանապարհի հատվածը (գյուղ Մերենիա) տանող դեպի Բակուրիանի՝ 1 786 562 լարիի չափով։
Նախատեսվում է բարեկարգել Էխտիլա գյուղի ներքին ճանապարհները 575 911 լարիի չափով։ Երկու տարուց կկառուցվի ճանապարհ, որը տանում է Խանդո գյուղից դեպի Ախալքալաքից Ախալցիխե տանող մայրուղի։
Երկամյա ծրագրերի այս ցանկում ընդգրկվել է նաև նախկին 15-րդ զինվորական ավանում պուրակի կառուցումը՝ 1 138 507 լարիի չափով։
Քննարկման ժամանակ պատգամավորները քաղաքապետարանի աշխատակիցներից հետաքրքրվեցին՝ արդյոք բոլոր 5 ծրագրերի համար միջոցներ կա՞ն, ինչին պատասխան տրվեց, որ դրանցից 3-ն արդեն ունեն ֆինանսներ՝ սրանք են. – նախկին 15-րդ զինվորական ավանի պուրակը, որտեղ նախատեսվում է կառուցել մարզադաշտ, խաղահրապարակ, տեղադրել մարզասարքեր, տաղավար և իրականացնել կանաչապատում։
– Խանդո գյուղից Ախալքալաքից Ախալցիխե տանող մայրուղի տանող ճանապարհի վերականգնում։
– Մերենիա գյուղի Բակուրիանի տանող ճանապարհի հատվածը։
Իսկ մնացած ծրագրերի համար քաղաքապետարանը գումարը կհատկացնի բյուջեի խնայողություններից կամ այլ փոփոխություններից։