Այսօր՝ ապրիլի 29-ին, Ախալքալաքում Պարի միջազգային օրը պարի անցկացվեց պարի փառատոն: Նախաձեռնության հեղինակը Մշակույթի տան տնօրեն և «Ջավախք» համույթի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանն է:
Փառատոնին ներկա էին Ախալքալաքի շրջանի գրեթե բոլոր գյուղերի պարային խմբերը։
Մինչ միջոցառումն սկսելը, ինչպես փառատոնի մասնակիցները տարազներով, այնպես էլ հյուրերը շրջեցին Ախալքալաքի կենտրոնական «Խաս Բախչա» զբոսայգու շուրջբոլորը և այնուհետև՝ մեկնարկեց միջոցառումը։
Երկամյա դադարից հետո Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգային ծրագիր։
«Մենք արդեն բոլոր գյուղերում ունենք երգի-պարի խմբեր։ Այս փառատոնին մասնակցում են մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերի պարի խմբերը, մի քանի գյուղ չկարողացավ մասնակցել, քանի որ կորոնավարակից հետո կարծես նոր են վերսկսում փորձերը։ Մեր տվյալներով փառատոնը 689 մասնակից ունի։ Կորոնավարակից հետո առաջին մեծ արարողությունն է», – ասում է Աշուղ Ալիք Ջավախքը։
Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի հայկական և վրացական եկեղեցիների հոգևոր հայրեր Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը և Հայր Ալեքսանդրը և մունիցիպալ այլ աշխատողներ։
Միջոցառման ավարտին պարի փառատոնի մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով:
1982-ից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, որը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Նա հայտնի է որպես բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»:
Ամեն տարի ապրիլի 29-ին պարող աշխարհը՝ օպերայի և բալետի թատրոնները, ժամանակակից պարային խմբերը և այս ոլորտի այլ պրոֆեսիոնալներ նշում են իրենց մասնագիտական տոնը:
Գայանե Ակոջյան