Երեխաների պաշտպանության միջազգային օրից մեկ շաբաթ անց Ախալքալաքի Մանկական գրադարանը տոնեց այս մանկական տոնը:

Հունիսի 8-ին, Ախալքալաքի Մանկական գրադարանում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը տարբեր պատճառներով մեկ շաբաթով ձգձգվեց: Ելույթ ունեցող երեխաներին տեսնելու էին եկել նրանց ծնողներն ու գրադարանի աշխատակիցները:

дети6

дети4

дети1

Միջոցառման մասնակիցները մանկական գրադարանի ընթերցողներն էին, տարբեր դպրոցների աշակերտներ: Նրանք ասմունքեցին երեխաներին և հայրենիքին նվիրված բանաստեղծություններ, ինչպես նաև պարեցին ու երգեցին:

дети2

дети5

Վրացական պարի կատարողն տեխնիկական խնդիրների պատճառով պարեց առանց երաժշտության:

дети3

Միջոցառման բոլոր մասնակիցները ստացան տետր և գրիչ: