Այսօր, դեկտեմբերի 7-ին գենդերային բռնության դեմ 16-օրյա համաշխարհային արշավն ի թիվ Վրաստանի մյուս քաղաքների ու մունիցիպալիտետների անցկացվեց նաև Ախալքալաքում:
Գենդերային բռնության դեմ համամոլորակային արշավի շրջանակներում Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում կայացավ լուսանկարիչ Դինա Օգանովայի ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացվեց երկու ֆոտոծրագիր՝ «Աղջիկներն ապագայից» և «Հասակակիցները հավասարության համար»։
«Աղջիկներն ապագայից» ֆոտոնախագիծը, Վրաստանի քաղաքներում և գյուղերում բնակվող 10-ից 16 տարեկան աղջիկների պատմություն է, որը ներկայացվում է ոչ միայն նկարների, այլև տեքստի միջոցով։ Ծրագրի նպատակն է, հասարակությանը ցույց տալ, որ աղջիկների համար պետք է ստեղծել հավասար պայմաններ և հավասար միջավայր։ Աղջիկների համար կրթության և առողջապահության հասանելիությունը յուրաքանչյուր պետության համար շատ կարևոր է՝ զարգացման և առաջխաղացման տեսանկյունից: Եվ յուրաքանչյուր աղջկա պետք է հնարավորություն տալ կրթություն ստանալու և որոշումներ ընդունելու իր կյանքի և առողջության վերաբերյալ։
Իսկ «Հասակակիցները հավասարության համար» ֆոտոնախագիծը միավորում է 12 երիտասարդի պատմություն։
Նույն օրը դպրոցի գրադարանում բացվեց «Հավասարության անկյուն», որը բացեց Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի տնօրեն, գրող Գիորգի Գեգլիձեն։ Միջոցառման շրջանակներում Գիորգի Գելիձեն հանդես եկավ հասարակական դասախոսությամբ և խոսեց գենդերային հավասարության գաղափարի և կարևորության մասին։
«Հավասարության անկյուն»-ը հնարավորություն կտա Ախալքալաքի երիտասարդներին, ժամանակակից գեղարվեստական գրականության միջոցով, զարգացնել և բարձրացնել հավասարության մասին ապրելակերպը։
Միջոցառմանը մասնակցում էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և տարբեր դպրոցների աշակերտներ։ Իսկ հյուրերի համար պարային համարներով հանդես եկան թիվ 3 դպրոցի աշակերտները:
Միջոցառման շրջանակներում Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի, գյուղատնտեսության զարգացման և մասնագիտական ուսուցման վարչության ղեկավար (GIPA) Նինա Քաշակաշվիլին, սերտիֆիակտներ հանձնեց ուսումնական կենտրոնի ավարտականներին՝ վրաց լեզի և տարածական նկարչության կուրսերն անցնելու համար։
Քարոզարշավը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), Վրաստանում ԵՄ ծրագրերի (ENPARD), ինչպես նաև Ախալքալաքի տեղական զարգացման խմբի (LAG), Վրաստանի Ազգային խորհրդարանի գրադարանի, Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի, գյուղատնտեսության զարգացման և մասնագիտական ուսուցման բաժնի աջակցությամբ։
Քրիստինե Մարաբյան