«Տեղեկատվության տոն» նախագծի շրջանակներում «Բաց սահմաններ» ոչ պետական կազմակերպությունն ու Jnews.ge տեղեկատվական գործակալությունը միասին շնորհավորում են գյուղերի ուսուցիչներին կանանց տոների կապակցությամբ:
uchitel

Ծաղիկներով և գրքույկներով, jnews.ge` Ջավախքի տեղեկատվական գործակալության լրագրողները մարտի 16-25-ը շրջում են Ջավախքի գյուղերով և շնորհավորում ուսուցիչներին կանանց միամսյակի առթիվ: Ջավախքում Կանանց տոնը նշվում է երեք անգամ` մարտի 3-ին Վրաստանի օրացույցով, մարտի 8-ին` միջազգային օրացույցով և ապրիլի 7-ին` հայկական օրացույցով: Նախագիծը ներառում է Ջավախքի մոտ 25 գյուղեր: Նախագծի վերջում` մարտ ամսի վերջին Ախալքալաքի քաղաքային զբոսայգի` Խաս Բախչայում տեղի կունենա ամփոփիչ համերգ Ախալքալաքի բնակիչների համար, Ախալքալաքի ակտիվ և տաղանդավոր երիտասարդության մասնակցությամբ:
uchitelya

Նախագծի նպատակն է տեղեկացնել Ջավախքի բնակիչներին այն մասին, թե որքան կարևոր է տեղեկացված լինել այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում ոչ միայն Ջավախքում, այլև ամբողջ Վրաստանում, ինչպես նաև լինել ակտիվ քաղաքացի:
uchiteli

Նախագիծը ֆինանսավորվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (National Endowment for Democracy) «Նպաստելով էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածաշրջանների քաղաքացիական հասարակության զարգացմանը» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է «Հանրային շարժում-Բազմազգ Վրաստան» կազմակերպությունը:
Orja Usucchuhiner