Այս գիշեր Ջավախքի հայ կաթոլիկները նշում են Քրիստոսի Ծնունդը:
Ջավախքում կա 10 գյուղ, որտեղ հիմնականում ապրում են կաթոլիկ հայեր: Այս գյուղերից չորսը՝ Ուջմանա, Թորիա, Ժդանովական և Հեշտիա գնտվում են Նինոծմինդայի շրջանում, ևս վեցը՝ Ալաստան, Վարևան, Տուրցխ, Կարտիկամ, Բավրա, Խուլգումո՝ Ախալքալաքում: Այս 10 գյուղերի եկեղեցիներն ունեն ընդամենը երկու քահանա, որոնք հոգևոր ծառայություն են մատուցում Ախալքալաքի շրջանի Տուրցխ և Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղերում, որտեղ կաթոլիկ տոները նշվում են բոլոր սովորությունների համաձայն, բայց իրավիճակը բոլորովին այլ է այն գյուղերում, որտեղ քահանաներ չկան:
Ջավախքում ծառայող կաթոլիկ եկեղեցու երկու քահանաները պետք է հասցնեն արձակուրդներին շրջայց կատարել մնացած բոլոր գյուղերով, սակայն միշտ չէ, որ հնարավոր է այն իրականացնել, հաշվի առնելով եղանակային պայմանները, այնուամենայնիվ բոլոր եկեղեցիների դռները, ներառյալ Սուրբ Ծննդյան տոներին՝ բաց են:
Ամբողջ աշխարհի կաթոլիկ եկեղեցու հավատացյալները նշում են Քրիստոսի ծննդյան պայծառ տոնը դեկտեմբերի 24-ից 25-ը: Դեկտեմբերի 24-ին, Գրիգորյան օրացույցով ծննդյան օրն ավարտվում է ծոմապահությունը, ընտանիքները հավաքվում են տոնական սեղանի շուրջ: Սուրբ Ծնունդից չորս շաբաթ առաջ կաթոլիկ քրիստոնյաները սկսում են պահքը՝ նախածննդյան ժամանակահատվածը, սա ծոմ պահելու ժամանակն է, Ծնունդին նախորդող սպասման ժամանակը, որի ընթացքում քրիստոնյաները պատրաստվում են տոնին:
«Սովորաբար այդ օրը տատիկս, որը կաթոլիկ էր, նախպատրաստվում էր Սուրբ Ծննդյանը: Սովորաբար մենք երկու անգամ էինք նշում Սուրբ Ծնունդը, կաթոլիկներով և Հայ առաքելական եկեղեցով: Տատիկս միշտ նախօրեին գաթա էր թխում, զանազան սնունդ էր պատրաստում:
«Տատիկը կտավ էր կարում Քրիստոսի օրորոցի համար: Նա շատ բարեպաշտ էր: Մենք միշտ գնում էինք տատիկիս եղբորը մոտ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Տոնական սեղանին միշտ տարբեր տեսակի համեղ ուտելիքներ կային, իմ հիշողության մեջ դեռ տպավորված են սագը և տապակած բադը: Այն ժամանակ Ախալքալաքում նման համադամներ շատ բարդ էր ճարել, բայց մեր գյուղում շատ սագեր և բադեր կային», – ասում է Ախալքալաքի բնակիչ Կարինա Մ-ն:
Տոնի նախօրեին նշվում է նախածննդյան երեկոն: Այդ օրն արևմտյան երկրների կաթոլիկներն ուտում են միայն մեղրով խաշած գարի կամ ցորեն: Ծոմապահությունն ավարտվում է երկնքում առաջին աստղի երևան գալուն պես: Քրիստոսի ծննդյան տոնի կապակցությամբ, եկեղեցիներում անցկացվում են Սուրբ Ծննդյան երեք աստվածային ծառայություններ՝ ի պատիվ Հայր աստծո, Աստվածամոր և Սուրբ Հոգու: Կաթոլիկ եկեղեցիներում ներկայացնում են ծննդաբերության տեսարաններ` Հիսուսի օրորոցով, Կույս Մարիամի, Հովսեփի, հովիվների և տնային կենդանիների հետ: Այդ օրն ավանդաբար նշվում է ընտանեկան շրջապատում. Հարազատները միմյանց նվերներ են տալիս, բարեմաղթանքներ հղում:
Այդ օրերին չի կարելի ասեղնագործություն անել: Որսը խստիվ արգելվում է: Համարվում է, որ եթե որսորդը գնում է անտառ, նա կամ կցրտահարվի, կամ կդառնա գազանի որս: Բացի այդ, չի կարելի նստել տոնական սեղանի շուրջ հին կամ սև հագուստով, համարվում է, որ տարին անհաջող կլինի:
Այդ օրվա եղանակային պայմաններով հավատացյալները որոշում են, թե տարին ինչպիսին է լինելու: Օրինակ եթե ձնաբուք է Սուրբ Ծննդյան նախօրեին, ուրեմն սպասեք վաղ տերևակալման, եթե Սուրբ Ծննդին եղանակը տաք է, գարունը ցուրտ կլինի: Խիստ ցուրտը, հարուստ բերքի նախանշան է համարվում, իսկ եթե ձյուն է գալիս, ուրեմն տարին հաջողակ կլինի: