Այսօր՝ ապրիլի 28-ին, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել «Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբատար մեքենաների տրամադրման ծրագրի» պաշտոնական բացման արարողությունը, որոնք գնվել են Ճապոնիայի դեսպանատան GGP (Grassroots Human Security Grant Program) աջակցությամբ։ 56 000 ԱՄՆ դոլար արժողությամբ նախագիծը պետք է լուծի Ախալքալաքի 9 գյուղերի աղբահանության խնդիրը։

posol

Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան, Ախալքալաքից և Նինոծմինդայից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գիորգի Միքելաձեն, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը՝ իր տեղակալների հետ միասին։

манукян

«Այսօր ես հենց նոր ավարտեցի նախագծի բացման արարողությունը, այս աղբատարը նվեր է տեղի բնակչությանը, տեղական իշխանություններին, որոնք ավելի քան 20 տարի ծառայելու են շրջանում աղբը հավաքելուն, ինչը կօգնի բարելավելու էկոլոգիական իրավիճակը մունիցիպալիտետում և բարձրացնել մարդկանց բարեկեցությունը: Ես շատ հպարտ եմ, որ տեղի իշխանությունները գյուղերը աղբից մաքրելու նախաձեռնությամբ են հանդես եկել»,- մեկնաբանեց Իմամուրա Ակիրան:

musorovoz

Հարկ է նշել, որ GGP-ն (Grassroots Human Security Grant Program) օգնություն է տրամադրում համեմատաբար փոքր ծրագրերին և ուղղված է Վրաստանում հետևյալ առաջնահերթ ոլորտներում՝ շրջակա միջավայրի պաշտպանությունում, գյուղատնտեսությունում, ենթակառուցվածքում, առողջապահությունում և կրթությունում մարդկային անվտանգության բարելավմանը:

Վրաստանում Ճապոնիայի դեսպանը շարունակում է այցը Ախալքալաք

Պաշտոնական այցով Ախալքալաքում է գտնվում Վրաստանում Ճապոնիայի դեսպանը
makaryan

Ծրագիրն իրականացվել էր դեռ 2021 թվականին, սակայն բացմանը դեսպանի ժամանումը հետաձգվել էր համավարակի և այլ պատճառներով։ Աղբատար ավտոմեքենան, որի արժեքը 308 000 լարի է, ձեռք է բերվել Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական միջոցներով՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի համաֆինանսավորմամբ, իսկ նախագիծը կազմվել է Կովկասի ինստիտուտի, Մեսխ-դեմոկրատների միության, «Բաց հասարակություն» -Վրաստանի հիմնադրամի միջնորդությամբ և Ախալքալաքի Սակրեբուլոյի և քաղաքապետարանի քաղաքացիական խորհրդականների խորհրդի հետ համագործակցությամբ։