Ապրիլի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 104 մարդ, մահ չի գրանցվել:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 654 375, այստեղից ապաքինվել է 1 636 108 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 800:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 4 576 փորձարկում, այդ թվում 3 245-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 331-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1.35% է, վերջին 14 օրվանը՝ 1.13%, վերջին 7 օրվանը՝ 1.05%:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: