«Freedom House»-ի՝ Ինտերնետի ազատության վերաբերյալ զեկույցում Վրաստանը ճանաչվել է ազատ երկիր և ստացել 100-ից 78 միավոր։
Նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպության երևանյան գրասենյակի հաշվետվության համաձայն՝ Հայաստանն այս տարի ստացել է 74 միավոր՝ 3 միավորով ավելի, քան 2021 թվականին։ Անցյալ տարվա զեկույցում Հայաստանը նույնպես ազատ երկրների շարքում էր։
Զեկույցում ինտերնետի ազատության մակարդակը գնահատվում է հետևյալ չափանիշներով՝ հասանելիության համար խոչընդոտներ, կոնտենտի նկատմամբ սահմանափակումներ և օգտատերերի իրավունքների խախտումներ։ Ըստ այդմ՝ Վրաստանն այս չափանիշներով ունի 19, 31 և 28 միավոր։
Ամենամյա ուսումնասիրությունն ընդգրկում է աշխարհի 70 երկիր։
Համաձայն ինտերնետի ազատության ինդեքսի՝ Իսլանդիան ունի 95 միավոր 100-ից, Էստոնիան՝ 93, Կոստա Ռիկան՝ 88, Կանադան՝ 87, Մեծ Բրիտանիան՝ 79, Թայվանը՝ նույնպես 79։
Վարկանիշային աղյուսակում Վրաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Գերմանիան (77 միավոր), Ճապոնիան (77 միավոր), ԱՄՆ (76 միավոր), Ֆրանսիան (76 միավոր), Իտալիան (75 միավոր), Հայաստանը (74 միավոր)։