Վրաստանում ամեն օր աճում է միանվագ ֆինանսական օգնություն ստանալ ցանկացող մարդկանց թիվը, 810 հազար երեխա և 482 հազար ընտանիք արդեն գրանցվել է հատուկ պորտալում: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Երեխաներին ֆինանսական աջակցության մասին որոշումը վարչապետի կողմից կայացվել է՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի նպատակով քաղաքացիներին նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները հայտադիմումը ներկայացնելու դեպքում կարող են դրամական օգնություն ստանալ յուրաքանչյուր երեխայի համար 200 լարի (65 դոլար):

Այն ընտանիքների համար, ովքեր բանկային պարտքեր ունեն, հատկացված գումարը չի գանձվի բանկից կողմից: Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և կոմերցիոն բանկերի ղեկավարների հանդիպման ժամանակ:

«Այստեղ առկա էին որոշակի հնարավոր տեխնիկական խնդիրներ, որոնք մենք լուծել ենք: Երեկ մենք հանդիպում ունեցանք բանկային սեկտորի հետ, և նրանց հետ խոսելուց հետո մենք ընդհանուր որոշում կայացրեցինք, որ այս սոցիալական օգնությունը, որը կստանան քաղաքացիները և ընտանիքները, ոչ մի դեպքում չի օգտագործվի բանկային պարտավորությունները մարելու համար», – հայտարարել է Գախարիան:

Վարչապետը կրկին անգամ ընգծել է, որ երեխաներին սոցիալական օգնության բաժանումը կառավարության կողմից ճիշտ և արդյունավետ միջոցներից մեկն է, ինչը հաստատվում է սոցիալական հետազոտությունների միջոցով:

Նա նաև նշել է, որ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս նոր ուսումնական տարում դասասենյակներում դասերի վերսկսումը, «ինչը կարևոր է ինչպես երեխաների, այնպես էլ ընտանիքների համար»:

Երեխայի աջակցության համար գրանցումը սկսվել է օգոստոսի 15-ին և կտևի մինչև դեկտեմբեր: Միջոցների տրամադրումը կսկսվի սեպտեմբերի 1-ից:

Օգնությունը ստանալու համար հայտադիմումը պետք է ներկայացնել daxmareba.moh.gov.ge կայքում՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:

Եթե անհատը չի կարողանում գրանցվել, ապա նա պետք է կապ հաստատի սոցիալական ծառայությունների բաժնի, Վրաստանի տարածքային զարգացման նախարարության կամ Տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակների հետ: Կարելի է կապ հաստատել նաև Արդարադատության տան մասնաճյուղերի, Հանրային կենտրոնների և «Liberty Bank»-ի մասնաճյուղերի հետ:

Գրանցման համապատասխան հրահանգները հասանելի են նաև Առողջապահության նախարարության կայքում: